Հինգ ռոմանտիկ կերպար՝ ժամադրության համար

14:24   23 սեպտեմբերի, 2014

Ժամադրությունը, լինի առաջինը, թե երկրորդը, կարեւոր եւ պատասխանատու պահ է աղջկա համար, ուստի դրան լուրջ է պետք պատրաստվել։ Ժամադրության գնալիս կարեւոր է ոչ միայն այն, թե որտեղ եք հանդիպում, ինչի մասին եք զրուցում, այլեւ այն, թե ինչ եք կրում։ Ստորեւ ներկայացնում ենք հինգ ռոմանտիկ կերպար, որով կարող եք խենթացնել նրան առաջին իսկ ժամադրության ժամանակ։

Ծաղկավոր զգեստը ցանկացած կնոջ եւ աղջկա կդարձնի առավել նուրբ ու քնքուշ։ Ժամադրության գնալու համար ընտրեք հյութեղ եւ վառ գույների ծաղիկներով զգեստ, ինչպես, օրինակ, այս նկարում է։ Զգեստը կարելի է համադրել սեւ կամ սպիտակ բարձրակրունկների հետ, եւ վերջ՝ կերպարը պատրաստ է։

Եվս մեկ նուրբ զգեստ, որով կարելի է գնալ ժամադրության։ Շնորհիվ զգեստի կարճ փեշի եւ ձեւվածքի,ձեր տեսքը չի լինի խիստ տոնական, ինչից որ շատ աղջիկներ միանգամայն տեղին խուսափում են, այլ եթերային եւ քնքուշ։

Հետաքրիր զգեստ՝ հետաքրքիր նախշով, որը հաստատ անտարբեր չի թողնի ձեր զուգընկերոջը։ Ինչպես տեսնում եք, զգեստը լրացված է ծաղիկներով գլխազարդով, որն անչափ ռոմանտիկ է դարձնում այն։

Նրբության, քնքշության խորհրդանիշ սպիտակ զգեստը նույնպես կարող եք կրել ժամադրության գնալիս, միայն թե՝ համադրելով այն փոքր-ինչ ազատ ոճի աքսեսուարներով, որպեսզի չափից դուրս տոնական տեսք չունենաք։ Թող նա չմտածի, թե հատուկ ճիգեր եք գործադրում նրան դուր գալու համար։

Եվ, վերջապես, մեր հինգերորդ կերպարը։ Առաջարկում ենք ժամադրության գնալիս նաեւ այսպիսի զգեստ կրել։ Թեեւ այն երկար է, սակայն դիմացի հատվածի կարճ փեշը շտկում է հնարավոր անհարմարությունները՝ կապված երկար զգեստի հետ։ Այնպես որ՝ համարձակորեն նմանատիպ մի զգեստ ընտրեք ձեր կյանքի տղամարդու հետ հանդիպելու համար։

Պատրաստեց՝  Շ.Շ.



© NEWS.am STYLE