Pink Floyd-ը թողարկել է քսան տարվա մեջ առաջին ալբոմի շապիկի դիզայնը

15:20   23 սեպտեմբերի, 2014

Pink Floyd բրիտանական խումբը թողարկել է իր նոր ալբոմ` The Endless River-ի շապիկի դիզայնը: Շապիկին պատկերված է նավակում նստած մի երիտասարդ, որն ընթանում է ամպերի վրայով դեպի ծագող արևը: Նկարի հեղինակն է երիտասարդ եգիպտացի նկարիչ Ահմադ Էմադ Էլդին անունով, որն աշխատում է թվային գեղանկարչության ժանրում:

Ալբոմի առաջին ստեղծագործության մի փոքր հատված What We Do անվամբ հայտնվեց 30 վայրկյանոց  տեսահոլովակում, որը տեղադրվել է խմբի The Endless River-ին նվիրված պաշտոնական կայքի բաժնում:

Նոր ալբոմը կազմված է ստեղծագործություններից, որոնք ձայնագրվել էին 1993 թվականին  The Division Bell սկավառակի համար, սակայն որոնք ինչ-ինչ պատճառով տեղ չեն գտել սկավառակի վրա: The Endless River-ը կդառնա առաջին սկավառակը, որը լույս կտեսնի վերջին 20 տարվա ընթացքում: Այն կլինի վաճառքում նոյեմբերի 10-ից: Ստեղծագործությունների հեղինակներն ու կատարողներն են` կիթառահար Դեվիդ Գիլմորը, հարվածային գործիքների կատարող Նիկ Մեյսոնը և ստեղնաշարային գործիքների կատարող Ռիչարդ Ռայտը, որը մահացավ 2008 թվականին



© NEWS.am STYLE