Շրթներկի չորս իդեալական գույն՝ աշնան համար

17:02   23 սեպտեմբերի, 2014

Աշնանային դիմահարդարումը յուրահատուկ գույներ է «պահանջում»՝ բնության գույներին եւ ցուրտ եղանակին համապատասխան, ուստի աշնան գալուն պես՝ պետք է վերանայել դիմահարդարման պարագաները։ Այսօր կներկայացնենք շրթներկի չորս աշնանային գույն։

Եվ այսպես, դեղձագույն

Դեղձագույնը բազմաթիվ երանգներ ունի, ուստի ընտրության լայն հնարավորություն ունեք։ Կարող եք ընտրել ինչպես փայլով, այնպես էլ անփայլ շրթներկ։

Բեժ

Այս գույնը մինիմալիզմի սիրահարների համար է։ Շնորհիվ բաց երանգի, շրթներկը գրեթե չի երեւում, ինչը նուրբ եւ առեղծվածային կերպարի գրավականներից է։

Շոկոլադագույն

Այս գույնը նույնպես ասոցացվում է աշնան հետ։ Սրա մեջ է մտնում նաեւ շագանակագույնն իր ամենատարբեր երանգներով։

Մուգ կարմիր կամ բորդո

Կարմիր շրթներկը միշտ թրենդում է, սակայն ցուրտ եղանակին ոճաբանները խորհուրդ են տալիս ընտրել կարմիրի սառը երանգները։



© NEWS.am STYLE