Ֆիլիպ Կիրկորովը համերգին ներխուժելէ իր երկրպագուհու կիսաշրջազգեստի տակ

14:10   23 սեպտեմբերի, 2014

Ռուսական էստրադայի թագավոր Ֆիլիպ Կիրկորովը սկանդալային պատմության մեջ է հայտնվել իր իսկ համերգին: Հայտնի երգիչը Անապայում ոչ միայն մոռացել է ֆոնոգրամմայի մասին, այլ նաև ներխուժելէ իր երկրպագուհու կիսաշրջազգեստի տակ: 

Համերգի ժամանակ 47 ամյա երգիչը հանկարծակի բեմ հանեց մի երկրպագուհու` միջին տարիքի  տպավորիչ արտաքինով մի կնոջ և սկսեց նրա հետ կրքոտ պարել: Կինը, որ էյֆորիայի մեջ էր ընկել  կուռքին այդքան մոտ գտնվելուց, սկսեց ավելի անկաշկանդ շարժումներ անել, որոնք ավելի շուտ նմանվում էին մերկապարուհու էրոտիկ պարի տարրերին:

Ֆիլիպը, զմայլվելով երկրպագուհու պարով, նույնիսկ մոռացավ ֆոնոգրամմայի մասին, որի երաժշտությունը լսվում էր ձայնարկիչներից: Թե ինչպես դրան վերաբերվեց հանդիսատեսը` հայտնի չէ: Կիրկորովը, չկորցնելով իրեն, անմիջապես սկսեց վեր բարձրացնել երկրպագուհու կիսաշրջազգեստը` հանդիսատեսին ցույց տալով նրա սև ցանցավոր ներքնազգեստը:

Ինչպես հայտնում է Super.ru-ն, ճանաչված երգչի “զուգընկերուհին” էր նրա վաղեմի երկրպագուհին, որն արդեն 20 տարի է, ինչ ներկա է գտնվում Անապայում տեղի ունեցող նրա բոլոր համերգներին:



© NEWS.am STYLE