Լեոնարդո Դի Կապրիոն շոկի է ենթարկել իր ռեփ կատարմամբ

16:26   23 սեպտեմբերի, 2014

Անցած հինգշաբթի օրը 39 ամյա Լեոնարդո Դի Կապրիոն ներկա է գտնվել ակումբային պրոմոութեր Ռիչի Ակիվայի ծննդյան տարեդարձին, որտեղ ներկայացրել է մի իսկական շոու: 

Ինչպես գրում է Daily Mail-ը, երբ հանդիսատեսը տարուբերում էր ձեռքերը հանրահայտ A Tribe Called Quest's — Scenario երգի հնչյունների ներքո, Լեոն խլեց միկրոֆոնը դիջեյի ձեռքից և սկսեց կատարել ռեփ:

Դիտարժան է, որ երգի կատարման ժամանակ դերասանը աշխատում էր աննկատ մնալ` գլխարկի տակ թաքցնելով իր դեմքը: Նախկինում դերասանը խոստովանել է, որ տարված է հիփ-հոփով: “Ես պաշտում եմ Կենդրիկ Լամարին: Նաև չեմ պատկերացնում ինձ առանց 2Chainz-ի երգերի, դրանք ուղակի հիասքանչ են”, - պատմում էր Լեոնարդո Դի Կապրիոն 2013 թվականին MTV News-ին 



© NEWS.am STYLE