Քիմ Քարդաշյանից հետո Էմմա Ուոթսոնը` հակերային հարձակման հերթական զոհ

17:27   23 սեպտեմբերի, 2014

Ճանաչված մարդիկ երբեմն նախանձելի վիճակում չեն գտնվում: Նրանցից շատերն արդեն դարձել են հակերային հարձակմանզոհեր` հասանելի դարձնելով իրենց անձնական տեղեկությունները, որոնք սրընթաց կերպով դառնում են հասարակության համար հասանելի նյութ:

Հիշեցնենք, որ վիրտուալ գողերը տիրացան այնպիսի աստղերի լուսանկարների, ինչպիսիք են` Ջենիֆեր Լոուրենսը, Կիրստեն Դանստը, Կեյթ Ապտոննու Քիմ Քարդաշյանը: Այժմ նրանց անկեղծ նկարները տարածվում են սոցկայքերում:

Էմմա Ուոթսոնը` հերթական զոհն է: Թերևս այդ մասին են հայտնել հենց իրենք` չարանենգ հակերները, որոնք սպառնում են մոտ օրերս տեղադրել դերասանուհու անձնական լուսանկարները : Համացանցում հայտնվել է մի էջ` “Էմմա, դւ հաջորդն ես” անվանմամբ, որի վրա հետադարձ հաշվարկ է գնում:

Ըստ երևույթին, Ուոթսոնի որոշ նկարներ կհայտնվեն համացանցում ուրբաթ գիշերը: Հակերները հայտարարում են Մի՛ մոռացեք, ամենասկանդալայինը դեռ առջևում է:

 

 Աղբյուր՝ The Independent

 



© NEWS.am STYLE