ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   24 սեպտեմբերի, 2014

ԽՈՅԵՐ

Այսօր ընտանեկան զույգերին խորհուրդ չի տրվում երթեւեկել ավտոմեքենայով։ Հնարավոր են տարբեր իրավիճակներ եւ միայն մեկ արդյունք՝ դուք կվիճեք եւ ցանկություն կունենաք դուրս գալ մեքենայից։ Ավելի լավ է՝ մարդկանցով լի ավտոբուսով գնաք որեւէ տեղ եւ առանց միմյանց վիրավորելու։

ՑԼԵՐ 

Այսօր կպարզեք, որ սիրելիի զգացմունքները ձեր հանդեպ ավելի խորն են, քան ձեզ թվում էր այս ամբողջ ժամանակ։ Փոխել ինչ-որ կերպ դա հնարավոր չէ, անգամ եթե շատ ցանկանաք։ Չնայած, հաստատունությունը լավ բան է։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր շատ հարցերում սիրելիի պահվածքը անտրամաբանական, անհասկանալի եւ անկանխատեսելի կլինի, ինչը մի կողմից շատ կբարդացնի ձեր հարաբերությունները, մյուս կողմից՝ դրանք կդարձնի վառ ու հետաքրքիր։ Կարեւորը՝ չվախենալ սխալներ գործելուց։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին ցանկություն կունենա տեսնել ձեր հին լուսանկարները, ընդ որում՝ առանձին-առանձին եւ երկար դիտելով։ Պետք է ինչ-որ կերպ համակերպվեք դրա հետ, անգամ եթե տանել չեք կարողանում ձեր լուսանկարները։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ցանկություն կունենա ձեզ արժեքավոր, խելացի եւ բարի խորհուրդ տալ, որը շատ կօգնի ձեզ ձեր խնդիրների լուծման հարցում։ Աշխատեք լսել սիրելիին եւ համապատասխան հետեւություններ անել։


ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք դուք նրանից ցանկանում ստանալ եւ ինչպես վարվել նման իրավիճակում։ Աշխատեք բարի մթնոլորտ ստեղծել, որում նա առավել արագ կկողմնորոշվի, թե ինչպես վարվել։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ կհամակի նոստալգիան կամ կհայտնվի ձեր անցյալից ինչ-որ մեկը։ Մի թողեք, որ դա փչացնի ձեր ներկան եւ սիրելիի հետ հարաբերությունները։ Թող որ անցյալը մնա անցյալում։

ԿԱՐԻճՆԵՐ

Օրը հաջող կլինի միայն այն դեպքում, եթե ձեր կողքին լինի ձեր կողմից սիրված եւ ձեզ սիրող անձնավորությունը։ Թող որ նա ֆիզիկապես ներկա չլինի, սակայն դուք հաստատ պետք է իմանաք, որ ձեր մասին մտածում են, անհանգստանում եւ սպասում։ 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր անսպասելիորեն կհանդիպեք ձեր նախկին սիրուն եւ նա ձեր սրտում անհասկանալի, բայց ուժեղ զգացմունքներ կարթնացնի։ Դուք մեկ կցանկանաք ամեն ինչ վերադարձնել, մեկ՝ չհիշել անցածը։ Ամեն դեպքում, աշխատեք կողմնորոշվել եւ որոշում կայացնել։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր արժե, որ դուք եւ ձեր սիրելին զբոսնեք գիշերային փողոցներով։ Իդեալական կլիներ, իհարկե, անապատը, ուր կկարողանայիք ձեզ մոլորակի միակ զույգը զգալ, սակայն ավելի լավ է բավարարվեք քաղաքային մութ զբոսանքով։


ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ ձեր անձնական կյանքի ինչ-որ մի էջ, որը չպետք է թերթվեր, արդեն թերթվել է։ Ինչեւէ, դրան կհաջորդի մեկ այլ էջ, հետո՝ մեկ այլ, եւ այդպես շարունակ... Այնպես որ՝ տխրել պետք չէ։

ՁԿՆԵՐ 

Այսօր ձեր չափից դուրս զգացմունքայնությունը կհանգեցնի նրան, որ դուք կսկսեք բավականին սուր կերպ արձագանքել ձեր սիրելիի ամեն մի խոսքին կամ արարքին։

Աղբյուրը՝ junona.org



© NEWS.am STYLE