Հրապարակվել է «Անահիտ» մուլտֆիլմի նոր թրեյլերը

18:30   23 սեպտեմբերի, 2014

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հրապարակվել է «Անահիտ» մուլտֆիլմի նոր՝ թվով երկրորդ թրեյլերը։

Հիշեցնենք, որ Ղազարոս Աղայանի առաջին անիմացիոն էկրանավորումը՝ «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը, մեծ էկրան կբարձրանա դեկտեմբերին: Մուլտֆիլմն այժմ գտնվում է հետարտադրական փուլում։ 

Մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Վարդան Զադոյանը:



© NEWS.am STYLE