Մուլտֆիլմ երեխաների համար.Կոնչիտա Վուրստը կրկնորդելու է «Մադագասկարի պինգվինները” մուլտֆիլմի բվին

11:01   24 սեպտեմբերի, 2014

2014 թվականի Եվրատեսիլի հաղթող ճանաչված Կոնչիտա Վուրստը մուլտֆիլմի գերմանական տարբերակում կրկնորդելու է հանրաճանաչ բու Եվաին, հայտնում է dw.de –ն` Centfox ֆիլմերի վարձույթի ընկերության հղումով:

Ավստրիացի փոփ-երգիչ Թոմաս Նոյվիրտը կմասնակցի “Մադագասկարի պինգվինները” ամերիկյան համակարգչային անիմացիոն ֆիլմի կրկնորդմանը: Կոնչիտա Վուրստը կրկնորդելու է “Հյուսիսային քամի” լրտեսական թիմի վերլուծաբան, հանրաճանաչ բու Եվայի դերը, որն օգնություն է ցուցաբերում պինգվինների քառյակին` Շկիպերին, Կովալսկուն, Ռիկոյին և Պրապորին: Ընդ որում, ինչպես նշում է Կոնչիտան, հանրաճանաչ բու Եվան նրա կատարմամբ խոսելու է ռուսական ակցենտով:



© NEWS.am STYLE