21-ամյա ռուս ուսանողուհին Լոնդոնում իր Mercedes-ը պատել է միլիոնավոր Swarovski քարերով

11:34   24 սեպտեմբերի, 2014

Knightsbridge լոնդոնյան թաղամասը հայտնի է այն բանով, որ այնտեղ մեծամասամբ ապրում են հարուստ ընտանիքների ներկայացուցիչներ, հիմնականում արաբ ընտանիքներ, որոնք տեղաշարժվում են շքեղ մեքենաներով: Սակայն 21 ամյա ռուս ուսանողուհին այս անգամ արել է այնպես, որ թաղամասի և լրատվամիջոցների ողջ ուշադրությունը ուղղվի դեպի իրեն:


Ուսանողուհի Դարյա Ռադիոնովան, որը Լոնդոնում ուսանում է բիզնեսի ոլորտում, իր Mercedes մակնիշի մեքենան պատել է միլիոնավոր Swarovski քարերով, հայտնում է Dailymail.-ը:

Աղջկա խոսքերով, նա ցանկանում էր յուրահատուկ դարձնել իր մեքենան և ուրախ է այն փաստով, որ այդկան շատ մարդ է հիանում իր մեքենայով:

Մեքենայի ինքնարժեքն է 25 000 ֆունտ ստերլինգ, սակայն ուսանողուհուն դա քիչ թվաց:

Ռադիոնովան պատմեց, որ աշխատողները, որոնք զարդարել են մեքենան քարերով, ժամանել էին Ռուսաստանից և աշխատանքները տևել են երկու ամիս, յուրաքանչյուր օր` 12 ժամ:



© NEWS.am STYLE