Լանա Դել Ռեյը երգելու է գերեզմանատանը

18:39   24 սեպտեմբերի, 2014

Հանրահայտ ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը հայտարարել է իր երկու համերգների մասին, որոնք տեղի կունենան Hollywood Foverer Cemetary գերեզմանատանը, որը ճանաչված մարդկանց գերեզմանատուն է, ուր պարբերաբար անց են կացվում միջոցառումներ: Ինչպես հայտատարվել էր պաշտոնական կայքում, երգչուհին ելույթ կունենա 2014 թվականի հոկտեմբերի 17-ին և 18-ին:

Սա լինելու է երգչուհու առաջին ելույթը, որը տեղի կունենա հիվանդության պատճառով BBC Radio 1-ում և Փարիզի Virgin Radio-ում  իր համերգի չեղյալ հայտարարելուց հետո: Համերգները տեղի կունենան ի շահ Ultraviolence ալբոմի, որը թողարկվել է 2014 էվականի հուլիսին: Թե ինչ հիվանդությամբ էր տառապում երգչուհին, հայտնի չէ:



© NEWS.am STYLE