Ամերիկացին երկու տարվա ընթացքում ապրել է 73 հազար հեշտանք

14:27   24 սեպտեմբերի, 2014

Ինչպես հայտնում է shockmansion.com, 37 ամյա Դեյլ Դեկերը վերջին 2 տարվա ընթացքում ապրել է օրական 100 հեշտանք, սակայն ոչ մի անգամ հաճույք չի ստացել:

Երկու երեխաների հայրը դարձել է առաջին տղամարդը, որը խոստովանել է, որ իր մոտ առկա է անընդմեջ սեռական գրգռվածության սինդրոմ: Այս անսովոր վիճակը նրա մոտ առաջին անգամ հայտնաբերվել է 2012 թվականի սեպտեմբերին մեջքի սկավառակների խախտման հետևանքով, երբ նա փորձում էր վեր կենալ աթոռից:

Դեռ հիվանդանոցի ճանապարհին Դեկերը ապրել է հինգ օրգազմ և այդ պահից ի վեր տառապում է դրանով: Այժմյա վիճակը նկարագրում է որպես “նողկալի և սարսափելի”: Հիվանդության պատճառով տղամարդը ստիպված է ժամանակի մեծ մասն անց կացնել տանը, միայնության մեջ, քանի որ վախենում է, որ հեշտանքը վրա կհասնի հասարակական վայրում:



© NEWS.am STYLE