ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   25 սեպտեմբերի, 2014

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր առողջությունը կտրականապես կհրաժարվի համապատասխանել ձեր ռոմանտիկ ծրագրերին եւ ինչ-որ կերպ բավարարել ձեր սիրահարված հոգու պահանջները: Ստիպված եք որոշել, թե ով է ձեր մարմնի տերը՝ դու՞ք, թե՞ հարբուխը, ձե՞ր մրսածությունը, թե՞ ձեր սերը: Հաղթողին բաժին կհասնի ամեն ինչ:

ՑԼԵՐ 

Այսօր սիրելին հակված չի լինի հասկանալ ձեզ կես բառից, անգամ, եթե դուք չխոսեք հանելուկներով: Այդ պատճառով աշխատեք առավելագույնս պարզ եւ հասանելի խոսել: Այդ դեպքում հավանականությունը, որ նա ձեզ կլսի եւ կհասկանա, ավելի մեծ կլինի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր պետք է կարեւոր քայլի դիմեք ձեր սիրելիի հետ հարաբերություններում: Աստղերը ձեզ այդ հարցում համբերություն եւ խիզախություն են մաղթում: Թե մեկը, թե մյուսը ձեզ պետք կգան, երբ դուք ոտք դնեք փոփոխությունների շեմին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր կիմանաք, թե ձեր սիրելին  որքանով է կախված ձեզանից, ինչից դուք անչափ կվախենաք: Դուք նույնիսկ ցանկություն կունենաք նրանից հեռանալու, որպեսզի դադարեք նրա համար այդքան մեծ նշանակություն ունենալ, սակայն աստղերը նման բան խորհուրդ չեն տալիս:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դժվարությամբ կհասկանաք, թե սիրելին ինչ ցանկություններ ունի: Ամենայն հավանականությամբ, նա նույնպես չգիտի: Նա ուզում է ինչ-որ առեղծվածային բան, իսկ մնացածը՝ ձեր երեւակայությունը պետք է իրականացնի: Մնում է հուսալ, որ կկարողանաք այն իրականացնել:


ԿՈՒՅՍԵՐ

Այսօր անձնական կյանքում անհարթությունների դեպքում աստղերը հուշում են խորհուրդ հարցնել այն մարդուց, ով անձնապես չի ճանաչում ձեր սիրելիին եւ առաջին անգամ է իմանում ձեր կյանքի դժվարությունների մասին: Այդ դեպքում խորհուրդները կլինեն անկանխատեսելի, յուրօրինակ եւ, ինչու չէ, արժեքավոր:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր հեշտ չի լինի սիրելիին բացատրել, թե ինչ եք զգում իրականում եւ ինչ արձգանք եք նրանից սպասում: Այդ պատճառով պետք չէ նրանից միանգամից եւ հարյուրտոկոսանոց փոխըմբռում ակնկալել:

ԿԱՐԻճՆԵՐ

Հիանալի օր է սիրելիի հետ համատեղ հանգիստ ծրագրելու համար: Անցեք զբոսաշրջային ընկերությունների գրասենյակներով, համապատասխան կայքեր այցելեք, խորհուրդներ հարցրեք հանգստի մեկնող ընկերներից եւ այլն:  

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ամենադժվարը սկսելն է: Այսօր եւս մեկ անգամ կհամոզվեք դրանում: Չնայած, որքան էլ որ դժվար լինի, առաջին քայլն անելն անհրաժեշտ է, այլապես սիրելիի հետ հարաբերությունները կարող են ճաք տալ, իսկ ճաքերը լայնանալու հատկություն ունեն:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Մի ամաչեք անկեղծ խոսելուց: Ձեր անկեղծությունը կգնահատվի: Իսկ եթե հանկարծ պարզվի, որ ավելորդ բաներ եք ասել, կարող եք ինչ-որ կերպ արդարանալ: Ի վերջո, կասեք, որ կատակել եք, եւ ձեզ ճիշտ չեն հասկացել:


ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր լրջորեն կմտածեք, թե արդյոք չի եկել ժամանակը նվաճելու ինչ-որ մեկի սիրտը: Միգուցե դուք արդեն ունեք նախընտրած մեկին, սակայն մինչեւ վերջես չէիք համարձակվում մոտենալ նրան: Եկել է ամենահամապատասխան պահը:

ՁԿՆԵՐ 

Այսօր սիրելին չի կարողանա հասկանալ, թե ինչու են ձեր հարաբերություններն այդքան փոխվել եւ որքան կտեւեն այդ փոփոխությունները: Նրան մնում է միայն հուսալ ամենալավը եւ ինչ-որ կերպ ձեզանից պարզել իրադարձությունների նման ընթացքի պատճառները:

Աղբյուրը՝ junona.org



© NEWS.am STYLE