Բրիտնի Սպիրսը կուղարկի իր ներքնազգեստը Քեյթ Միդլթոնին

12:09   25 սեպտեմբերի, 2014

Մենք արդեն հայտնել ենք, որ վերջերս Բրիտնի Սպիրսը ցուցադրել է The Intimate Britney Spears ներքնազգեստի և տնային հագուստի իր առաջին հավաքածուն Նյու Յորքում նորաձևության շաբաթին:


Նորաոճ կանանցից մեկը ում առաջինը բախտ կվիճակվի կրել երգչուհու դիզայներական ստեղծագործությունները, կդառնա Քեյթ Միդլթոնը:


Երգչուհին խոստովանել է լրագրողներին, որ Միդլթոնին կուղարկի իր ժանյակե գլուխգործոցներից միանգամից մի քանիսը:

«Ես շատ կցանկանայի տեսնել Քեյթին իմ հավաքածուից ներքնազգեստ կրելուց:Ես կուղարկեմ նրան իմ բոլոր հիմանակն մոդելները, որպեսզի նա կարողանա ընտրել ամենասիրված կոմպլեկտները», - խոստացել է Բրիտնին:

 

Աղբյուրը՝ Mirror



© NEWS.am STYLE