Մարկ Սաղաթելյանը սգում է Ֆլորա Մարտիրոսյանի մահը

11:29   10 դեկտեմբերի, 2012

Հայտնի հայ շոումեն Մարկ Սաղաթելյանը սգում է Ֆլորա Մարտիրոսյանի մահը։ Իր Ֆեյսբուքի էջում նա կոչ է արել Մոսկվայի բոլոր հայերին հավաքվել հայկական «Սուրբ Հարություն» եկեղեցում, որտեղ «Մոսկվայի հայերը, երկրպագուներն ու հավատացյալները հրաժեշտ կտան իսկապես համազգային սեր վայելով Ֆլորա Մարտիրոսյանին»։ Հենց այս եկեղեցում դեկտեմբերի 11-ին ժամը 14.00-ին, երբ Երեւանում հրաժեշտ կտան Ֆլորա Մարտիրոսյանին, ռուսական մայրաքաղաքում տեղի կունենա սգո աղոթքը։

«Մեր հայրենակիցներին սպասում ենք 14.00- ին, Սերգեյ Մակաեւի 10-րդ փողոց հասցեով», - գրել է Մարկը՝ իր գրառումը վերնագրելով «Մոմեր, ծաղիկներ եւ ծափեր Ֆլորա Մարտիրոսյանին Մոսկվայում»։



© NEWS.am STYLE