Ուկրաինացի լրագրողը հարձակվել է Քիմ Քարդաշյանի վրա

10:01   26 սեպտեմբերի, 2014

Ուկրաինացի սկանդալային լրագրող Վիտալի Սերդյուկը հարձակվել է Քիմ Քարդաշյանի վրա: Սերդյուկը, որը մայիս ամսին հարձակվել էր Բրեդ Փիթի վրա, այժմ որոշել էր գրկել հայուհի Քիմ Քարդաշյանին:


Քանյե Ուեստն, Քիմը ու Քիմի մայր՝ Քրիս Ջենները որոշել էին ներկա գտնվել Փարիզում բարձր նորաձևության շաբաթին ներկայացված Balmain-ի ցուցադրությանը, մանավանդ, որ բեմահարթակ էր դուրս գալու Քիմի քույր` Քենդալ Ջենները:


Երբ Քիմի մեքենան մոտեցավ ցուցադրության համար նախատեսված վայրին, Քիմին ամուսնու հետ շրջապատեց երկրպագուների մի մեծ ամբոխ:


Այնտեղ էր նաև Սերդյուկը, որը փորձեց ցատկել Քիմի վրա, սակայն աստղի թիկնապահները փակեցին նրա ճանապարհը ևչեզոքացրեցին նրան:

Վիտալին հայտնել է, որ չէր ցանկանում աստղին վնաս պատճառել, և Քիմին անվանել է աստվածուհի:

Աղբյուրը`  Daily Mail

Լուսանկարները՝REX, X17 Online,JRS, Xposure



© NEWS.am STYLE