Պենելոպա Կրուսը` բրիտանական InStyle ֆոտոսեսիայում

17:06   26 սեպտեմբերի, 2014

40 ամյա հանրահայտ դերասանուհի Պենելոպա Կրուսը դարձել է բրիտանական InStyle-ի հոկտեմբերյան համարի հերոսուհին:

Ամսագրին տված իր հարցազրույցում դերասանուհին խոստովանել է, որ որքան մեծանում է, այնքան մեծ ուշադրություն է դարձնում առողջությանը:

«Ես աշխատում եմ ճիշտ սնվել, չեմ ծխում և համարյա թե երբեք չեմ խմում: Չեմ սիրում վազել, դա չափազանց ձանձրալի է ինձ համար: Վազելու փոխարեն նախընտրում եմ պարերով զբաղվել, ինչին տրամադրել եմ իմ կյանքի 17 տարիները:

Չէ՞ որ, դա նունպիսի կարդիոմարզում է, ինչպիսին է վազքը, միայն թե վազքից տարբերվում է նրանով, որ երբեք չես ձանձրանում: Այստեղ կա և՛ երաժշտություն, և՛ ճկունություն, և՛ պատմություն, որը դուք ինքներդ եք փորձում պատմել ձեր պարով: Ինձ նաև դուր է գալիս յոգան. ասանններ կատարելով դուք գործի եք դնում ձեր բոլոր մկանները` միաժամանակ համապատասխանացնելով ձեր ներքին վիճակը», - նշել է դերասանուհին:

Աղբյուրը՝ Spletnik 



© NEWS.am STYLE