Նորաձեւության շաբաթ Փարիզում. Dior՝ գարուն-ամառ 2015

11:03   27 սեպտեմբերի, 2014

Փարիզում անցկացվող Նորաձեւության շաբաթի շրջանակներում իր նոր՝ գարուն-ամառ 2015 հավաքածուն է ներկայացրել Dior ապրանքանիշը: Ամեն ամառ նորաձեւության այս տունն իր հավաքածուն շատ հետաքրքիր ու յուրօրինակ կերպով է ցուցադրում ՝ մշտապես հիացնելով ու ցնցելով հանդիսատեսին:

Հայտնի դիզայներ Ռաֆ Սիմոնսը ներկայացրել է իր նոր հավաքածուն, որն անցյալի ու ներկայի գեղեցիկ համադրությունն է:

Սիմոնսը հավաքածուի մեջ ընդգրկել է հագուստի բոլոր տեսակները՝ ընդգրկող տաբատներ, անթեւ շապիկներ, զգեստներ՝ տարբեր ճաշակների համապատասխան, կաշվե վերարկուներ, կոմբինեզոններ, ժակետներ, կիսաշրջազգեստներ եւ այլն:

Մոդելները ստեղծելիս դիզայները չի մոռացել նաեւ ուրվագծերի, new look-ի, անհամաչափությունների մասին, որոնք հիշեցնում են Ֆրանսիան XVIII դարի երկրորդ կեսին, որն, ասես, ցուցադրում է Մարիա Անտուանետայի հյուրերին:

Սկզբում բավականին դժվար է գուշակել, որ այս հավաքածուն ներկայացնում է Ֆրանսիան XVIII դարի կեսին, բայց, ինչպես միշտ, Սիմսոնի հավաքածուները «պատմում են» որոշակի ժամանակաշրջանի մասին: Սրահի դիզայնը, գեղեցիկ լույսերը... այս ամենը կարծես հանդիսատեսին պատրաստում են տիեզերական մի յուրահատուկ թռիչքի, որը բացարձակ նման չէ Ֆրանսիայի պատմության դասագրքի էջերին գրված հատվածներին: 

 

Աղբյուրը՝ Buro247,Spletnik



© NEWS.am STYLE