ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   27 սեպտեմբերի, 2014

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրելիի հետ փոխվել դերերով: Թող նա որոշ ժամանակ լինի ձեր տեղը, իսկ դուք՝ նրա: Դա չի նշանակում, որ ձեր կանացի կեսը պետք է շտապ դիմահարդարում անի, իսկ տղամարդկայինը՝ ամբողջ քաղաքով մեկ իդեալական ծաղկեփունջ փնտրի, սակայն քիչ ավելի փոքր փորձարկումներ արժե անել: 

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի համոզել ձեզ եւ ինքն իրեն, որ ամեն ինչ ընթանում է ճիշտ, լավ եւ ըստ ծրագրածի: Փորձեք, այնուամենայնիվ օգնել նրան այդ դժվար գործում, այլապես մի պահ ձեզ ամբողջովին անհարմար եւ միայնակ կզգաք: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր եթե անգամ ամբողջ աշխարհը խորտակվող նավ հիշեցնի, որն ընկել է փոթորկի մեջ, միայն սիրելիի ձայնը բավարար է, որպեսզի հանդարտվեն ալիքներն ու քամին, եւ խորտակվող նավը վերածվի հուսալի տախտակամածի: Իսկ եթե ձեր սիրելին ձեր կողքը լինի, ապա արդյունքը նկարագրելն անհնարին կլինի: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ այն, ինչ ձեզ միշտ բարդ եւ անհասնանելի է թվացել, իրականում ավելի քան հեշտ, հասկանալի եւ թեթեւ է: Կարեւորը՝ մեծ ցանկություն ունենալն է: Սա լավ հնարավորություն է, որպեսզի վերջնականապես եւ առանց վեճերի կարգավորեք ձեր անձնական կյանքը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին հանկարծակի կվիրավորի ձեր զգացմունքները, կասի այնպիսի մի բան, ինչը լսելը ձեզ համար տհաճ կլինի: Աստղերը խորհուրդ են տալիս միանգամից ասել նրան ձեր  անբարյացկամության մասին՝ հետագայում չհասկացվածութունից խուսափելու համար: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք հեշտությամբ կկարողանաք ջրից չոր դուրս գալ: Անգամ եթե ստեք սիրելիին, միեւնույն է, նա ոչ մի բան չի կասկածի եւ ձեր ասածները կընդունի որպես ճշմարտություն: Միայն թե՝ պետք չէ տարվել դրանով: Հիշեք, որ ամեն գաղտնիք մի օր բացահայտվում է: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին շատ օրիգինալ մտքեր կայցելեն: Այնքան օրիգինալ, որ դուք չեք իմանա, թե ինչպես վարվել դրանց հետ, քանի որ դրանք կյանքի կոչելը իսկական խենթություն կլինի, իսկ չանելը՝ սիրելիի համար վիրավորանք: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին հակված կլինի ոչ ստանդարտ կերպով լուծել ստանդարտ խնդիրենրը: Ընդ որում՝ դուք կապշեք նրա այդ մոտեցումից: Նորմալ մարդիկ ոչ մի պայմաններում նման կերպ չեն վարվի: Չնայած, եթե ձեր զուգընկերը նորմալ լիներ, ձեզ նրա հետ ձանձրալի կլիներ: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր չարժե առանց երկմտելու հավատալ ինչ-որ մեկին՝ ինչ էլ որ նա ասի: Նախքան լսածը որպես բացարձակ ճշմարտություն ընդունելը, աշխատացրեք տրամաբանությունը, իսկ ավելի լավ է՝ սիրելիից խորհուրդ հարցրեք եւ միայն այն դեպքում, երբ ամեն ինչ հուշում է, որ ասվածը ճիշտ է, հավատացեք դրան: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր հասկացող մարդու տպավորություն չեք թողնի, ինչը կարող է միանգամայն բնական բորբոքվածություն առաջացել սիրելիի մոտ եւ վեճի հանգեցնել: Իրադարձությունների նման զարգացումից խուսափել կօգնի ձեր պատրաստակամությունը՝ անել այն, ինչ ձեզանից պահանջում են՝ մանրամասների գիրկը չընկնելով եւ չփորձելով իմաստ գտնել կատարվածի մեջ:

ՋՐՀՈՍՆԵՐ

 Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի ձեզ հետ ընդհանուր լեզու գտնել: Կարծես թե, միմյանց հասկանալի լեզվով կխոսեք, միայն թե՝ դրանք մի փոքր անհասկանալի կլինեն ձեզ համար: Պետք է ինչ-որ բան անեք դրա հետ: Միգուցե, անցնեք ժեստերի՞ լեզվին:

ՁԿՆԵՐ

Այսօր էքստրիմը կարթնանա ձեր սիրելիի մեջ եւ նա կփորձի այդ վայրի կենդանուն արթնացնել նաեւ ձեր հոգում, ընդ որում՝ նա դա կանի բավականին ակտիվ կերպով: Պատրաստ եղեք նրան, որպեսզի միասին բարձրունքներ նվաճեք կամ նմանատիպ այլ բաներ անեք: 

Աղբյուրը՝ Junona.org

 



© NEWS.am STYLE