Ջորջ Քլունիի նախահարսանեկան շքեղ երեկոն Վենետիկում

12:08   27 սեպտեմբերի, 2014

Վենետիկ, մեծ աղմուկ, բազմահազար լրագրողներ, ոստիկաններ... իսկ ի՞նչ է պատահել: Ոչինչ էլ չի պատահել, պարզապես 53-ամյա հայտնի դերասան Ջորջ Քլունին այսօր երեկոյան ամուսնանում է փաստաբան Ամալ Ալամուդդինի հետ: Բայց մինչ ամուսնությունը, Վենետիկում տեղի է ունեցել նրանց նախահարսանեկան շքեղ երեկոն. նման դեպքերում մեր հարեւանուհին, դիտելով հարսանեկան արարողությունը, կասեր «էլի մի հատ էլ տուն քանդող տարան»: Դե զգուշացիր Ջորջ. ճիշտ է, քո ընտրյալը հայուհի չէ, բայց լիբանանցի աղջիկներն էլ են շատ կրքոտ ու կրակոտ:

Այսպիսով, այս շաբաթ կկայանա խորհրդանշական այս արարողությանը, որին կմասնակցեն զույգի մտերիմ ընկերներն ու հարազատները, իսկ սեպտեմբերի 29-ին նախատեսված է պաշտոնական ամուսնության արարողությունը, որին ներկա կլինի նաեւ Հռոմի նախկին քաղաքապետը՝ Վալտեր Վելտրոնին: 

 

Մի շարք հայտնի մարդիկ՝ Սինդի Քրոուֆորդն իր ամուսնու (Ռենդի Հարբեր), Մեթ Դեյմոնը՝ կնոջ՝ Լուչանո Բարոզոյի հետ, ինչպես նաեւ երգահան Սթիվ Լուկատերը, արդեն իսկ ժամանել են Վենետիկ:

Սինդի Քրոուֆորդն իր ամուսնու` Ռենդի Հարբերի հետ

Մեթ Դեյմոնը՝ կնոջ՝ Լուչանո Բարոզոյի

Հրավիրվածների թվում են նաեւ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին, Բոնոն,  Սանդրա Բալոքը, Ջուլիա Ռոբերթսն իր ամուսնու հետ եւ այլն: Իր երաժշտական կատարումներով երեկան ավելի գեղեցիկ ու հմայիչ կդարձնի Լանա Դել Ռեյը:

Իսկ ուրբաթ օրը ժամանած հյուրերը մի լավ զվարճացել են Belmond Hotel Cipriani-ում՝ երկու նավակների վրա. մեկը՝ տղամարդկանց համար, մյուսը՝ կանանց:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ FlyFame.net, Splash,Getty, Xposure

 



© NEWS.am STYLE