Աննա Աբրամոչկինան հուզել է «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին

15:02   27 սեպտեմբերի, 2014

Ռուսական «Առաջին ալիքով» շարունակվում են «Ձայնը» նախագծի երրորդ եթերաշրջանի կույր լսումների փուլը: Մոսկվայից եկած Աննա Աբրամոչկինան կատարել է սովետական հայտնի ջազմեն, երգիչ-երգահան Յուրի Սերգեեւիչ Սաուլսկիի «Зеркало» («Հայելի») երգը: Կատարումն այնքան հուզիչ է եղել, որ ժյուրիի անդամներից մեկի՝ Ալեքսանդր Գրադսկի աչքերը արցունքով են լցվել. ժյուրիի մյուս անդամները նույնպես մեծապես ազդվել են այս կատարումից: Ի դեպ, Աննան ընտրել է հենց Գրադսկու թիմը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ այսպիսի շշմեցուցիչ ելույթ էր ունեցել Մարիամ Մերաբովան, ով «Georgia» երգի իր կատարմամբ հիացրել է հանդիսատեսին եւ ժյուրիի անդամներին։

Անկրկնելի ջազ-երգչուհի, Jazz Parking նախագծի մասնակից եւ «Միրայֆ» խմբի մենակատար Մարիամ Մերաբովան կարող էր ընտրել ցանկացած մարզչի, բայց ի վերջո, նա ընդգրկվել է Ագուտինի թիմում:



© NEWS.am STYLE