Ի՞նչն է միավորել Արա Մարտիրոսյանին եւ Անի Քրիստիին

12:15   28 սեպտեմբերի, 2014

Հոկտեմբերի 24-ին ԱՄՆ-ում բնակվող երգիչներ Արա Մարտիրոսյանը եւ Անի Քրիստին համատեղ համերգ կունենան։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անին ասաց, որ համատեղ հանդես գալու առաջարկը ստացել են կազմակերպող կողմից եւ սիրով համաձայնվել։ Երգչուհին նշեց նաեւ, որ համերգի ժամանակ առաջին անգամ հնչելու է իր եւ Արայի դուետը։

«Բացի այդ, Արան կներկայացնի իր նոր ձայնասկավառակի երգերը, որոնք առաջին անգամ են հնչելու»,-ասաց Անին։


Պատասխանելով մեր հարցին, թե երբ երգչուհին կրկին կայցելի Հայրենիք, Անի Քրիստին ասաց.

«Կարծում եմ՝ 2015-ին։ Այս տարի դեռ գործեր ունեմ անավարտ Լոս Անջելեսւոմ։ Այստեղ կայացած իմ մենահամերգի DVD-ի աշխատանքներն ավարտին պետք է հասցնեմ, հետո միայն կարող եմ գալ Հայաստան։ Այս անգամ՝ հուսամ մենահամերգով»,-եզրափակեց նա։

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE