Ուկրաինացի լրագրողը պատմել է Քիմ Քարդաշյանի վրա հարձակման մասին

17:24   27 սեպտեմբերի, 2014

Վերջերս ուկրաինացի սկանդալային լրագրող Վիտալի Սեդյուկը հարձակվել է Քիմ Քարդաշյանի վրա, երբ վերջինս ներկայացել է Balmain ապրանքանիշի ցուցադրությանը:

THR հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Սեդյուկն այսպես է մեկնաբանել է իր արարքը:


«Ես ենթադրում էի, որ Քիմը ներկա է լինելու Balmain-ի ցուցադրությանը. չէ՞ որ նա շատ ջերմ հարաբերություններ ունի այս ապրանքանիշի դիզայների հետ: Կարելի է ասել, որ ես այս շոուին գնացել էի հենց նրա համար, քանի որ գիտեի՝ Քիմը չի կարող բաց թողնել այս իրադարձությունը: Եթե Քիմի փոխարեն Քանիեն լիներ, ապա  կանեի նույնը, ինչ Բրեդ Փիթի եւ Լեոնարդո դի Կապրիոյի դեպքում: Բայց Քարդաշյանի հետ ես շատ մեղմ ու նուրբ վարվեցի. չէ՞ որ նա կին է: Ահա այդ պատճառով ես որոշեցի օգտագործել այս «հնարքը»՝ գրկել հայտնի աստղին: Ի դեպ, սա բողոք է ընդդեմ այն արգելքի, համաձայն որի ես չեմ կարող մուտք գործել ԱՄՆ»,- ասել է Սեդյուկը:



© NEWS.am STYLE