Եգիպտոսում ապրող հայ պորտապարուհի Սաֆինազը՝ նոր կատակերգությունում

22:12   27 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբեր ամսին մեր ընթերցողներին ներկայացրեցինք հայ պորտապարուհի Սաֆինազի (Safinaz) հետ արված բացառիկ հարցազրույցը, որտեղ պարուհին պատմում է որոշ մանրամասներ իր կյանքի ու եգիպտական դատարան հարցաքննության հրավիրված լինելու մասին: 

 

Սաֆինազը մեծ համբավ ունի եգիպտացիների շրջանում։ Աղջիկը Եգիպտոս է եկել է երկու տարի առաջ, բայց արդեն հասցրել է նկարահանվել մի քանի ֆիլմերում եւ ելույթ ունենալ էլիտար հարսանիքների ժամանակ։

Այժմ հայուհին պարում է Շարմ Էլ Շեյխում կազմակերպված համերգների ժամանակ, ինչպես նաեւ նկարահանվում մի մեգանախագծում՝ Omar we Salwa կատակերգությունում:

Կատակերգությունը եթեր կհեռարձակվի հոկտեմբերի 3-ին, այդ պատճառով դեռեւս ներկայացնում ենք ֆիլմի թրեյլերը: Ըստ ֆիլմի սցենարի՝ Սաֆինազի հերոսուհին խաբում է եգիպտացի մի երիտասարդի, ամուսնանում նրա հետ՝ օրինական փաստաթղթեր ստանալու համար:



© NEWS.am STYLE