Վիշնեւսկու «Գրանդ» վեպի հայերեն տարբերակը ներկայացվեց հայ ընթերցողներին. ֆոտոռեպորտաժ

11:10   28 սեպտեմբերի, 2014

«Գրական տապան» ծրագրի շրջանակներում Հայաստան է ժամանել լեհ հայտնի գրող Յանուշ Վիշնեւսկին: Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, նախօրեին գրողը հանդիպել է հայ ընթերցողների հետ եւ քննարկել իր ստեղծագործությունները, իսկ երեկ՝ սեպտեմբերի 27-ին, տեղի է ունեցել Վիշնեւսկու «Գրանդ» վեպի հայերեն տարբերակի շնորհանդեսը:

Միջոցառման ընթացքում Վիշնեւսկին իր խոսքում նշեց, որ շատ ուրախ է հատկապես նրա համար, որ գիրքը հայերեն է թարգմանվել հենց լեհերենից:

Շնորհանդեսին ներկա էին նաեւ «Գրանդ»-ի թարգմանիչ Գոռ Մարտիրոսյանը եւ խմբագիր Զավեն Բոյաջյանը, ինչպես նաեւ Վիշնեւսկու գրչի սիրահարները:

Մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի



© NEWS.am STYLE