Ջորջ Քլունին եւ Ամալ Ալամուդդինը ամուսնացել են Վենետիկում (ֆոտո)

15:15   28 սեպտեմբերի, 2014

Դե ինչ, եւս մի տղամարդ ամուսնության գերին դարձավ: 

Ախ, Ջորջ, դու կորած ես...

Վենետիկում 53-ամյա Ջորջ Քլունին ամուսնացել է հայտնի փաստաբան Ամալ Ալամուդդինի հետ:

Ճիշտ է, զույգը համացանցում շատ լուսանկարներ դեռեւս չի տարածել, բայց պապարացիները, ինչպես միշտ, իրենց գործի վարպետն են. ինչի համար մենք միայն ուրախ ենք:

Սինդի Քրոուֆորդն իր ամուսնու հետ

Ինչպես կարող էր ներկա չլինել Աննա Վինտուրը 

Բոնո

Հմայիչ Մեթ...

Նախահարսանեկան աղմկահարույց երեկոյից հետո հոլիվուդյան հայտնի դերասանը, ով այդ յուրահատուկ օրվա համար ընտրել էր Georgio Armani կոստյում, պաշտոնապես ամուսնացել է Ամալ Ալամուդդինի հետ. վերջ, այլեւս ոչինչ ետ չես բերի, Ջորջ: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Aman Canal Grande Venice հյուրանոցում: Ալամուդդինը կրել է Alexander McQueen նորաձեւության տան դիզայներ Սարա Բերթոնի զգեստը. ի դեպ, այս նույն դիզայները աշխատել է նաեւ դքսուհի Քեյթ Միդլթոնի հարսանեկան զգեստի վրա:

Այս կարեւոր իրադարձությանը ներկա են եղել միայն զույգի ամենամտերիմ ընկերներն ու հարազատները: Մի հարց, Ջորջ, իսկ ու՞ր էին, գրողը տանի, Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AFP, Getty, Fameflynet,AP, Splash

 



© NEWS.am STYLE