Ի՞նչ հագնել այսօր

10:05   29 սեպտեմբերի, 2014

Ահա եւ սկսվեց աշխատանքային հերթական շաբաթը: Այդ առումով, երկուշաբթին համարվում է գերլարված եւ ծանր օր: Օրվա ծանրաբեռնվածությունը փոքր-ինչ մեղմելու համար առաջարկում ենք ընտրել հարմար եւ գեղեցիկ հագուստ՝ առաջնորդվելով մեր կողմից ներկայացված այս 5 լուքերով:

Look N1

Առաջին հայացքից պարզ եւ հասարակ, իսկ իրականում անչափ էլեգանտ կերպար է: Չնայած, որ հագուստը չի առանձնանում իր շքեղությամբ, այնուամենայնիվ, գույների եւ աքսեսուարների ներդաշնակ համադրությունն իր գործն անում է: Նման լուքով կարող եք գնալ աշխատանքի, դասի, հանդիպումների եւ այցելությունների:

Look N2

Այս անչափ հարմարավետ լուքը դուր կգա հատկապես ուսանողուհիներին եւ այն աղջիկներին, ովքեր օրվա ընթացքում շատ են քայլում: Լուքը հարմար է առօրյայում կրելու համար: Սրանով կարող եք նաեւ գնալ դասի, գնումների կամ պարզապես զբոսնելու:

Look N3

Իսկ այս լուքը կգնահատեն հարմարավետության եւ նրբագեղության սիրահարները: Գույների հետաքրքիր խաղը եւ ոճերի նուրբ համադրությունը անչափ դուր կգա նորաձեւ աղջիկներին: Նման կերպարով կարող եք գնալ աշխատանքի, մասնակցել տարբեր միջոցառումների եւ այլն:

Look N4

Աշնանային ռոմանտիկ երեկոների համար առաջարկում ենք այս դասական կերպարը, որով կարող եք գնալ ռեստորան, սրճարան, հանդիպել ընկերների կամ սիրելիի հետ:

Look N5

Եվ մեր այսօրվա վերջին լուքը՝ գործնական կանանց համար: Սեւի եւ բալագույնի էլեգանտ համադրությունն էլ ավելի կընդգծի ձեր նրբագեղությունն ու ոճը: Կերպարը հարմար է գործնական հանդիպումների համար:



© NEWS.am STYLE