Տիգրան Քյոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը որդի են ունեցել

10:45   29 սեպտեմբերի, 2014

Հայտնի ռեժիսոր Տիգրան Քյոսայանը որդի է ունեցել։ Նրա սիրելին՝ Russia Today պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, իրեն որդի է պարգեւել. երեխային անվանակոչել են Բագրատ, հայտնել է «Комсомольская правда»-ն։

Հիշեցնենք՝ այս տարվա օգոստոս ամսին հայտնի դարձավ, որ Տիգրան Քյոսայանը բաժանվել է իր կնոջից՝ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայից, 21 տարի համատեղ ապրելուց հետո։ Սակայն պարզվել է, որ նրանք արդեն մեկ տարի է միասին չեն ապրում, իսկ այս հմայիչ հայի սիրտը գրավել է Մարգարիտան։ 43-ամյա Խմելնիցկայան ասել է, որ նրան այնքան էլ հաճելի չէ այս թեմայով խոսելը, եւ այժմ նա իր ողջ ժամանակը նվիրում է երեխաներին։ 



© NEWS.am STYLE