Նորաձեւության շաբաթ Փարիզում. Jean Paul Gaultier-ի՝ գարուն-ամառ 2015-ի վերջին խենթությունները

11:34   29 սեպտեմբերի, 2014

Փարիզում անցկացվող նորաձեւության շաբաթը շարունակում է ցնցել իր հանդիսատեսին ու երկրպագուներին։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել Ժան-Պոլ Գոտիեն իր գարուն-ամառ 2015 վերջին ցուցադրությամբ։


62-ամյա դիզայները կազմակերպել էր մի հիանալի ու անմոռանալի շոու՝ ներկայացնելով իր pret-a-porter վերջին ստեղծագործությունները. հետագայում նա զբաղվելու միայն բարձր նորաձեւությամբ՝ haute couture։





Իհարկե, այս ամենը չէր կարող աղմկահարույց կամ երաժշտությամբ ու շքեղությամբ լի չլիներ։ Փարիզի Grand Rex կինոթատրոնում հայտնի դիզայները կազմակերպել էր ոչ միայն իր վերջին ցուցադրությունը, այլեւ միսս Jean Paul Gaultier-ի ընտրությունը։

Այսպիսով, Կառլի Կլոսը, Կոկո Ռոշան եւ շատ այլ մոդելներ ցուցադրեցին դիզայների վերջին հավաքածուն, որից հստակ երեւում էր հայտնի դիզայների յուրօրինակ ձեռագիրը. բազմազան զգեստներ, կոմբինեզոններ, ժակետներ, կիսաշրջազգեստներ, տաբատներ եւ այլն։

 


 Նշենք, որ միսս Jean Paul Gaultier տիտղոսին արժանացան բոլոր նրանք, ովքեր բեմ էին բարձրացել այդ երեկո։

 

 



© NEWS.am STYLE