Նորաձեւության շաբաթ Փարիզում. Kenzo՝ գարուն-ամառ 2015

13:36   29 սեպտեմբերի, 2014

Kenzo նորաձեւության տունն ունի իր յուրահատուկ ձեռագիրն ու ոճը, որը շատ հեշտությամբ կարելի է տարբերակել։ Այս ապրանքանիշի մասին անհնար է չեզոք կարծիք ունենալ. այն կամ սիրում են, կամ ատում։  

Փարիզում Kenzo-ի ստեղծագործական տնօրենները՝ Քերոլ Լիմն ու Ումբերտո Լեոնը, որոշել էին ներկայացնել հագուստների այնպիսի մի հավաքածու, որը կարելի է կրել ոչ միայն այս գարնանը, այլեւ հաջորդ մի քանի տարիների ընթացքում։

Շուտով, երբ  հավաքածուն դուրս կգա վաճառքի, հնարավոր կլինի ձեռք բերել այսպիսի հագուստներ։

Ըստ Kenzo-ի ստեղծագործական տնօրենների առաջարկած հագուստների՝ այս տարի հիմնական շեշտադրությունը դրված է բարձորակ կտորների, սպորտային ոճի, դասական ու կանացի ու տղամարդկային զգեստների վրա։



© NEWS.am STYLE