Հայտնի աստղի թիկնապահը ծեծել է օպերատոր Դմիտրի Կիսելեւին

12:32   29 սեպտեմբերի, 2014

Շաբաթ օրը մոսկովյան ակումբներից մեկում տեղի է ունեցել Ժաննա Ագուզարովայի համերգը, որից հետո շատ տհաճ մի միջադեպ է գրանցվել։

Համերգից հետո Super.ru-ի օպերատորն ու թղթակիցը փորձել են նկարահանել ակումբից դուրս եկող աստղին։ Երբ աստղը նստել է մեքենան ու հեռացել ակումբից, նրա անվտանգության աշխատակիցները սկսել են ծեծել Դմիտրի Կիսելեւին եւ նրա գործընկերոջը։

Դմիտրիին հետապնդած մեքենայից դուրս են եկել երեք անծանոթներ (որոնցից մեկը երգչուհու անվտանգության աշխատակիցներից մեկն էր) եւ հարձակվել օպերատորի վրա։

Անծանոթներն այնպես են ծեծել օպերատորին, որ վերջինս կորցրել է գիտակցությունը, իսկ թիկնապահները, վերցնելով Դմիտրիի երկու ֆլեշ-քարտերը, հեռացել են դեպքի վայրից։

Բացի օպերատորից տուժել է նաեւ թղթակիցը, քանի որ հարձակվողներից մեկը ապտակել է նրան, վերցրել հեռախոսն ու ջնջել բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։

Իրավապահ մարմինները պետք է պարզեն մեղավորների ինքնությունը, որոնցից մեկը, ըստ լրագրողների, Ժաննա Ագուզարովայի թիկնապահն է։

 

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Super.ru



© NEWS.am STYLE