Լեոնիդ Ագուտինը ցուցադրել է Անժելիկա Վարումի՝ առանց դիմահարդարման լուսանկարը

13:04   29 սեպտեմբերի, 2014

Հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը Facebook-յան իր էջում մի նոր լուսանկար է հրապարակել, որտեղ նրա կինը՝ Անժելիկա Վարումը, առանց դիմահարդարման է։ Ագուտինն այսպիսի բանաստեղծությամբ է մեկնաբանել լուսանկարը։

«Փակիր աչքերդ, թող արտաքուստ մնա, միայն մեկ քիթ, որն այնքան փոքր է, այնքան հարազատ, ու այնքան մրսած, եւ վերմակի տակ այնպես է ֆսֆսում։ Հիմա հեշտ է, այլեւս վտանգ չկա։ Հիշում ես երկու օր առաջ, նա կարծես թե հինգերորդ էր, ես չեմ հիշում, ասես ամեն ինչ մարել է։ Ճանապարհ, երազ, լավ հյուրանոց... դու այնպես հիվանդ էիր, այնպես հիվանդ, եւ երգում էիր...Մի քիչ քնիր եւ ամեն ինչ կանցնի, ամեն ինչ...»,-ահա այսպես երգիչը հայտնել է, որ վերջին շրջանում Անժելիկա Վարումն առողջական խնդիրներ ունի։



© NEWS.am STYLE