Ջենիֆեր Լոպեսը երեխաների հետ ավտովթարի է ենթարկվել Մալիբուում

14:04   29 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբերի 27-ին Մալիբուում 45-ամյա Ջենիֆեր Լոպեսը, երկու երխաներն ու նրա ընկերուհին՝ Լիա Ռեմինին, ավտովթարի են ենթարկվել։ Դեպքը պատահել է հարբած վարորդի պատճառով։

«Լուսացույցի տակ կանգնած եմ եւ հանկարծ մի հիմար ետեւից հարվածեց իմ մեքենային։ Բարեբախտաբար, մեզ հետ ամեն ինչ կարգին է»,- իր միկրոբլոգում գրել է Ջեյ Լոն։

Ինչպես հայտնել է EOnline-ը՝ վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել, բայց ոստիկաններին հաջողվել բացահայտել ու գտնել նրան։



© NEWS.am STYLE