Համացանցում կրկին հայտնվել է ամերիկյան մի շարք աստղերի մերկ լուսանկարների հերթական շարքը։ Չարագործները ջարդել են Ջոնի Դեպի հարսնացուի՝ Էմբեր Հերդի, մոդելներ Կառլա Ֆոուլքսի եւ Կարա Դելեվինի, Ռիհանայի iCloud-յան էջերը եւ նրանց մերկ լուսանկարները տեղադրել 4chan եւ Reddit կայքերում։
Ավելի վաղ, այս նույն «բախտին» էր արժանացել նաեւ Քիմ Քարդաշյանը։
Չնայած Ռիհանան մի անգամ չէ, որ ներկայացել է չափազանց բաց հագուստով, բայց նրա մերկ լուսանկարները ցնցել են բոլորին։
Լուսանկարներում աստղերն ամբողջովին մերկ են, իսկ դրանցից մեկում կարելի է տեսնել նաեւ Ռի-Ռի հետույքը։
Իսկ Ջոնի Դեպի հարսնացուն արդեն երկրորդ անգամ է հայտնվում կիբեր հանցագործների ուշադրության կենտրոնում։ Այս անգամ հաքերները գաղտնազերծել են նրա՝ լոգարանում արված լուսանկարները։
Աղբյուրը՝ Independent.co.uk