Նորաձեւության շաբաթ Փարիզում. Givenchy՝ գարուն-ամառ 2015

21:13   29 սեպտեմբերի, 2014

2005թ-ին Givenchy նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն նշանակվեց Ռիկարդո Տիշին։ Հենց նա էր Քիմ Քարդաշյանի հարսանեկան զգեստի հեղինակը, այդ պատճառով Քիմը չէր կարող բաց թողնել այս ցուցադրությունը եւ ներկայացել էր ամուսնու՝Քանիե Ուեսթի հետ։ Հայտնի դիզայների ցուցադրությունը կարելի է մեկնաբանել ընդամենը երկու բառով՝ կոպիտ եւ սեքսուալ։

Ողջ հավաքածուն ուներ գրեթե նույն շեշտադրությունը՝ սեւ-սպիտակի համադրություն, կաշվե կամ զամշե կտորներ։

Բարձր բոտֆորտները եւ գլադիատորական ոճով կարված կոշիկները՝ համադրված մեծ գոտիներով եւ երկրաչափական պատկերներով նախշեր ունեցող բլուզների, կոստյումների եւ ժակետների հետ, պարզապես չեն կարող անտարբեր թողնել որեւէ մեկին։ 



© NEWS.am STYLE