Հայտնի դերասանուհու վրա մոլագար է հարձակվել

15:08   29 սեպտեմբերի, 2014

Սովետական հայտնի դերասանուհի Յանա Պոպլավսկայայի վրա (ով մոտ 10 տարեկանում խաղացել է «կարմիր գլխարկի» դերը) մոլագար է հարձակվել։

Ինչպես տեղեկացրել է LifeNews-ը՝ սարսափած դերասանուհին հայտնել է, որ անծանոթը, սպասել է իրեն շենքի մուտքի մոտ, իսկ հետո փորձել ներխուժել իր բնակարան։

47-ամյա դերասանուհին երեկ ուշ երեկոյան վերադարձել է տուն, եւ մոլագարը սկսել է հետապնդել իրեն։ Յանան հազիվ է հասցրել մտնել տուն ու փակել դուռը։ Մոլագարը սկսել է թակել դուռը։ Հաշված րոպեների ընթացքում դերասանուհին ոստիկանություն է կանչել։ Ոստիկանները, ժամանելով դեպքի վայր, ձերբակալել ու հոգեբուժարան են տեղափոխել։

Ավելի ուշ աստղի փաստաբանը՝ Ալեքսանդր Կարոբանովը, պատմել է դեպքի մանրամասների մասին.

«Ոմն Կոզլով, ով նախկինում հոգեբուժարանում բուժվել է, փորձել է ներխուժել Յանա Պոպլավսկայայի բնակարան, ջարդել դուռը եւ վիրավորական խոսքեր ասել Յանայի հասցեին։ Ես կարծում եմ, որ նրան ետ կուղարկեն հոգեբուժարան՝ հետագա բուժումներ ստանալու համար։ Նա վերջին մի քանի տարիների ընթացքում հետեւել է Յանային, եւ փաստորեն, այժմ այս պատմությանն արդեն վերջ դրվեց, քանի որ մշտապես սարսափների մեջ ապրելն այնքան էլ հաճելի երեւույթ չէ»,- Lifenews-ին հայտնել է իրավաբանը։

Պարզվել է, որ Կոզլովը մի քանի անգամ նամակներ է գրել Յանային եւ ասել, որ նրանք միասին ու մեկ օրում պետք է մահանան։

«Յանան այս սպառնալիքներին բավականին լուրջ է վերաբերում, քանի որ Կոզլովը հոգեկան շեղումներ ունեցող անձնավորություն է եւ նրանից ամեն ինչ սպասելի է»,-ասել է Կարոբանովը։

Լրագրողներին հաջողվել է զրուցել մոլագարի հետ, երբ նրան շտապօգնության մեքենայով փորձել են տեղափոխել հիվանդանոց։ Այն հարցին, թե ինչու է նա փորձել հարձակվել դերասանուհու վրա, նա պատասխանել է. «Ես ատամներ չունեմ, որ նրան համբուրեմ, գլխիս մեջ թեփ կա, չեմ կարող նրա հետ այսօր քնեմ։ Ես եմ մեղավոր, ես նրան չեմ սիրում»։



© NEWS.am STYLE