Նյու Յորքում կայացած համերգի ժամանակ Բեյոնսեն ցուցադրել է իր ներքնազգեստը

15:37   29 սեպտեմբերի, 2014

Շաբաթ օրը փոփ-աստղ Բեյոնսեն ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած Global Citizen Festival ին։

Ինչպես հայտնել է Daily Mail-ը՝ բեմի վրա մի շատ տհաճ միջադեպ է տեղ ունեցել։

Հայտնի երգչուհին ելույթի ժամանակ շատ արագ ու ակտիվ շարժվել է բեմի վրա, ինչի արդյունքում նրա բլուզը բացվել ու ցուցադրել է նրա ներքնազգեստը։

Պետք է նշել, որ այս երեկոյին ելույթ են ունեցել նաեւ Սթինգը, No Doubt-ը, հղի Ալիշա Քիսը, The Roots-ը, Tiesto-ն եւ ուրիշներ։ 



© NEWS.am STYLE