Աստղիկ Սաֆարյանը՝ Բարսելոնայում իր ելույթի մասին

17:22   29 սեպտեմբերի, 2014

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը Բարսելոնայի հայ համայնքի համար ելույթ է ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության տոնին:

Այս մասին տեղեկանում ենք երգչուհու ֆեյբուքյան էջից, որտեղ Աստղիկը նոր լուսանկար է հրապարակել եւ մակագրել:

«Հաճելի էր ելույթ ունենալ Բարսելոնայի Հայ Համայնքի հանդիսատեսի համար, Բարսելոնայում Հայկական Մշակութային Միության կողմից կազմակերպված համերգ–երեկոյին՝ նվիրված Հայաստանի Անկախության Օրվան:
Անչափ Շնորհակալ եմ ՋԵՐՄ ընդունելության համար…»,- գրել է Աստղիկը:




© NEWS.am STYLE