Ֆիլիպ Կիրկորովն իր նոր սիրուհու որդու համերգին մասնավոր ուղղաթիռով է ներկայացել

16:04   29 սեպտեմբերի, 2014

«Ռուսական էստրադայի արքա» Ֆիլիպ Կիրկորովը Իվանովյան շրջանում անցկացվող Լեւիտանի երաժշտության փառատոնին ներկայացել է մասնավոր ուղղաթիռով, հայտնել է Super-ը։

Երգիչն եկել էր «Լեգենդ 17» եւ «Անհոգի» ֆիլմերի աստղ ԴանիլԿոզլովսկուն սատարելու համար։

Ինչպես պարզվել է՝ 47-ամյա երգիչը 29-ամյա դերասանի երկրպագուն է։ Ի դեպ, պետք է նշել, որ ԴանիլԿոզլովսկու ելույթն այս ամբողջ համերգի «մեխն» է եղե։ Համերգի երկրորդ մասում նա կատարել է համաշխարհային ու սովետական դասական դարձած հիթեր։ Համերգային ծրագրի իր հատվածը Դանիլն անվանել էր «Նոկտյուրն»։

Համերգի առաջին  մասում Ֆիլիպը Դանիլի մոր՝ Նադեժդա Կոզլովսկայայի հետ նստել է  համերգասրահի Վիպ հատվածում։ Ի դեպ, վերջերս Ֆիլիպն իր նոր սիրո հետ հանսգտանում էր Իսրայելում,իսկ այժմ հանուն նրա հետ հանդիպման՝ Ֆիլիպը մասնավոր ուղղաթիռ է վարձել։



© NEWS.am STYLE