Ռոբերտ Պատինսոնի նոր ընկերուհին ռասիստական ​​ելույթների զոհ է դարձել

17:08   29 սեպտեմբերի, 2014

Բրիտանացի դերասան Ռոբերտ Պատինսոնի եւ նրա նոր սիրուհու՝ բրիտանացի երգչուհի Թալիա Բարնեթի լուսանկարները հայտնվել են համացանցում։ Թալիան, ով առավել հայտի է FKA Twigs անվանումով, ծնվել ու մեծացել է Գլոսթերշիրում։ Նրա հայրն ու մայրն ունեն անգլո-սաքսոնական արմատներ։

Ինչպես հայտնել է Daily Mail-ը՝ հենց որ Պատինսոնի եւ իր ընկերուհու լուսանկարները հայտնվել են համացանցում, Թալիան արժանացել է Պատինսոնի երկրպագուհիների մի շարք «գեղեցիկ խոսքերին ու գովասանքներին»։

Twitter-ի օգտատերերը Թալիայի հասցեին այսպես են արտահայտվել. «Դու կապիկի ես նման, չեմ կարող հավատալ որ Ռոբերտը համբուրել է քեզ», եւ «Անհավատալի է, որ Ռոբերտը Քրիսթենին փոխել է այս կապիկի հետ»։

«Իմ «պատին» հայտնված ռասիստական արտահայտություններն ինձ ցնցեցին։ Ռասիզմն անընդունելի ու անթույլատրելի է ոչ միայն իրական կյանքում, ալեւ համացանցում»,-հայտարարել է երգչուհին։



© NEWS.am STYLE