«ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ եւ «Միսս Ռուսաստան» Տատյանա Կոտովան թոփլես լուսանկար է հրապարակել

17:38   29 սեպտեմբերի, 2014

«ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ ու «Միսս Ռուսաստան-2006» Տատյանա Կոտովան իր միկրոբլոգում պարծեցել է սեփական կազմվածքով եւ մի շատ գայթակղիչ լուսանկար է հրապարակել։

Հիշեցնենք, որ Տատյանան նկարահանվել է Սարիկ Անդրեասյանի «Ինչեր են անում տղամարդիկ 2» ֆիլմում (ի դեպ, այս ֆիլմում իր դերակատարումն ունի նաեւ Պամելա Անդերսոնը), իսկ վերջերս  հաքերների թեթեւ ձեռքով նրա գայթակղիչ լուսանկարներից մի քանիսը հայտնվել էին համացանցում։

Բացի Տատյանա Կոտովայից,  այս նույն «բախտին էին արժանացել» նաեւ «Универ. Новая общага» սերիալի աստղ Նատալյա Ռուդովան եւ ֆիլմի գլխավոր հերոս Թաիր Մամեդովը:



© NEWS.am STYLE