Ի՞նչ հագնել այսօր

10:06   30 սեպտեմբերի, 2014

Կրկին ողջույն մեր շատ սիրելի ընթերցողներին։ Աշխատանքային հերթական օրվա մեկնարկին զուգահեռ շարունակում ենք ներկայացնել աշնանային հագուստի նորաոճ համադրություններ։ Այսօրվա համար ընտրել եւ ձեզ ենք ներկայացնում հինգ նորաձեւ լուք։

Look N1

Առօրյա հագուստ է, որը շնորհիվ վառ աքսեսուարների, դառնում է առավել գրավիչ եւ հետաքրքիր։ Նման լուքով կարող եք գնալ դասի կամ աշխատանքի, ընկերների հետ հանդիպման, մտերիմներին այցելության եւ այլն։ Մի խոսքով՝ զբաղվել առօրյա գործերով։

Look N2

Նույնպես առօրյայում կիրառվող համադրություն է՝ այս անգամ սառը գույներով, որոնք, սակայն, պակաս հետաքրքիր չեն նայվում։

Look N3

Սուպերնորաձեւ կերպար է։ Սեւն արդիական է միշտ, իսկ վանդակավոր նախշը այս սեզոնի հիթերից է։ Սեզոնային եւս մեկ հիթ են բոտֆորդ երկարաճիտ կոշիկները։ Դե, իսկ սեւի եւ կարմիրիր դասական համադրության մասին էլ չենք խոսում։ Նման լուքով կարող եք գնալ աշխատանքի կամ ընկներների հետ զվարճանալու։

Look N4

Գույների եւ ոճերի անչափ հետաքրքիր միախառնում է, որով կարող եք գնալ ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական միջոցառումների։

Look N5

Իսկ այս վառ կերպարը կարող եք թողնել երեկոյան զբոսանքի, հանդիպման եւ ընթրիքի համար։ Կաթնագույնի, շագանակագույնի եւ բալագույնի նուրբ համադրությունը անչափ եթերային կերպար կստեղծի, որով անտարբեր չեք թողնի ոչ ոքի։ 



© NEWS.am STYLE