«Love մարդ». մանրամասներ՝ հայկական նոր ռոմանտիկ կատակերգությունից

11:22   30 սեպտեմբերի, 2014

Հոկտեմբերի վերջ էկրաններ կբարձրանա հայկական նոր ռոմանտիկ կատակերգություն, որի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հրանտն ասաց, որ ֆիլմի անունը նախնական  «Love մարդ» է, որը նշանակում է լավամարդ։

Ֆիլմում հինգ գլխավոր հերոս կա, որոնցից երկուսին մարմանվորել են Սոս Ջանիբեկյանն ու Հովհաննես Ազոյանը։ Ի դեպ, վերջինս այս ֆիլմում բացասական կերպար է մարմնավորում։ Մեր հարցին, թե մշտապես բարի դերերով հայտնի Ազոյանի կերպարը կընդունվի՞ արդյոք, Երիցկինյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո, քանի որ Հովհաննեսը պրոֆեսիոնալ է եւ ցանկացած դեր կարող է լավ կատարել»։

Ինչ վերաբերում է ֆիլմին, ապա ռեժիսորի խոսքով՝ դրա գաղափարն իրեն է պատկանում։ Ֆիլմը պատմում է բարեգործական վիրահատություններ անելու նպատակով ԱՄՆ-ից Երեւան ժամանած պլաստիկ վիրաբույժի մասին, ում մարմնավորել է Սոս Ջանիբեկյանը։ Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են հենց նրա շուրջ։


Բացի Սոսից եւ Հովհաննեսից, ֆիլմում նաեւ խաղացել են Թամարա Պետրոսյանը, Վահագն Գալստյանը, Սաթի Ջանիբեկյանը, Արամոն, Լեւոն Հարությունյանը, Ալինա Մարտիրոսյանը եւ այլք։

 

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE