Քիմ Քարդաշյանը՝ ռազմատենչ արքայադստեր կերպարում

11:42   30 սեպտեմբերի, 2014

Փարիզում անցկացվող Նորաձեւության շաբաթի յուրաքանչյուր օրը լի է Քիմի մասին նորություններով։

Երեկ հայտնի աստղը՝ ռազմատենչ արքայադստեր կերպարով, գնացել է Balmain ապրանքանիշի բուտիկ։ Ի դեպ, այս զգեստը ստեղծելիս Roberto Cavalli-ին, հավանաբար, ներշնչվել է հունական կամ հռոմեական մարտիկներից։


Ընդհանուր առմամբ, Նորաձեւության շաբաթի ընթացքում Քիմի ներկայանալն ու հայտնվելը մի շատ կարեւոր եւ առանձին թեմա է դարձել։ Միգուցե կրկնում ենք, բայց այլ կերպ հնարավոր չէ. այս տարի Փարիզում անցկացվող Նորաձեւության շաբաթն առավել հիշարժան կլինի ոչ թե Balmain, Lanvin, Dior եւ պրետ-ա-պորտեից հեռացող Jean Paul Gaultier-ի հավաքածուների, այլեւ Քիմ Քարդաշյանի ու իր ներկայության շնորհիվ։

Հիշեցնենք, որ այս մի քանի օրերի ընթացքում Քիմը հասցրել է ներկա լինել Նատալիա Ալավերդյանի եւ Balmain ապրանքանիշի ցուցադրություններին եւ անգամ հայտնվել սկանդալային իրավիճակում. ուկրաինացի լրագրողը հարձակվել էր նրա վրաերբ նա թոփլես եկել էր Lanvin-ի գարուն-ամառ 2015 հավաքածուի ցուցադրությանը։ Իսկ Givenchy-ի շոուին Քիմը ներկայացել էր մի շատ գեղեցիկ, բաց զգեստով՝ դստեր, մոր եւ ամուսնու ուղեկցությամբ։



© NEWS.am STYLE