Ալլա Պուգաչովան շնորհավորել է «Ձայնը» նախագծի մասնակից Մարիամ Մերաբովային

11:01   30 սեպտեմբերի, 2014

Ռուսական «Առաջին ալիքով» շարունակվում է «Ձայնը» նախագծի կույր լսումները։ Վերջերս ելույթ էր ունեցել Մարիամ Մերաբովան, ով իր կատարմամբ կարողացել էր հուզել ժյուրիի բոլոր անդամներին։

Լսելով Georgia On My Mind երգը՝ առաջինը պտտվել էր Բիլանը, ով տեսնելով Մարիամին, կանգնել է ու զարմանքից քարացել էւ. պարզվում է՝ 2006թ-ին, երբ Բիլանը մասնակցում էր Աթենքում կայացած «Եվրատեսիլ» մրցույթին, Newer let you go երգի կատարման ժամանակ Մարիամը հանդես է եկել որպես բեք-վոկալիստ։

Ինչպես հայտնել է Starhit-ը՝ 42-ամյա Մարիամը աշխատում է Ալլա Պուգաչովայի Future Star վոկալի դպրոցում։

«Ես սկեսրայրիս՝ Լեւոն Մերաբովի հետ (ով Ալլա Պուգաչովայի համար գրել էր «Ռոբոտ» երգը) եկել էի Ալլա Պուգաչովայի մոտ։ Պրիմադոննան ինձ վերցրեց, հաճախ գալիս էր իմ դասերին, լսում եւ ոչ մի նկատողություն չէր անում»։

Այժմ ողջ դպրոցը երկրպագելու է Մարիամին։ Ի դեպ Պոգաչովան շնորհավորել է Մարիամին եւ հաջողություն մաղթել նրան։

«Ես դեռ անցյալ տարի էի ուզում մասնակցել այս նախագծին, բայց երրորդ երեխայիս պետք է լույս աշխարհ բերեի, այդ պատճառով չկարողացա»,-ժպտալով ասել է Մերաբովան։

 



© NEWS.am STYLE