Երգչուհի Նատալին հրաժարվել է հարազատ եղբորից հորոսկոպի պատճառով

13:11   30 սեպտեմբերի, 2014

Երգչուհի Նատալին հրաժարվել է հարազատ եղբորից։ Այս ողբերգական պատմությունը պատմել է հայտնի երգչուհու եղբայրը՝ Անտոն Մինայեւը։ Անտոնը «О Боже, какой мужчина!» երգի հայտնի կատարող Նատալիի կրտսեր եղբայրն է, ով ապրում է իրենց հայրական տանը։ Սակայն երգչուհին նախընտրում է չխոսել իր եղբոր մասին։

Երգչուհու եղբայրը նույնպես ցանկացել է մտնել շոու-բիզնես, բայց ոչ քրոջ միջոցով։

«Երբ ես ավարտեցի քոլեջն ու ստացա դիպլոմս, նա իմ առաջ դրեց մեկ ուրիշ պայման՝ դիմել համալսարան։ Ես սովորել եմ Իվանովյան էներգետիկայի համալսարանում, բայց ես երազում էի բեմ բարձրանալու մասին։ Երբ արդեն երրորդ կուրսում էի սովորում, քույրս տարվեց էզոթերիզմով։ Նա բեղմնավորման խնդիր ուներ եւ տասը տարի չէր կարողանում հղիանալ, այդ պատճառով սկսեց գնալ գուշակների մոտ, կարդալ հատուկ գրականություն։ Աստղագուշակներից մեկն ասել էր, որ ըստ հորոսկոպի՝ նրա եւ եղբոր հարաբերությունները տապալվելու են. իբր, նա պետք է հրաժարվի ինձնից։ Հետեւաբար, նա մի անգամ կանչեց ինձ եւ ասաց. «արի, այլեւս չշփվենք»։ Սա մեծ հարված էր ինձ համար»,-Անտոն Մինայեւի խոսքը մեջբերել է «Экспресс газета»-ն։

 



© NEWS.am STYLE