Հայտնի հեռուստահաղորդավարուհին կշտամբել է Անաստասիա Վոլոչկովային

13:47   30 սեպտեմբերի, 2014

Հայտնի հեռուսահաղորդավարուհի Էվելինա Բլեդանսը չի կարողացել զսպել իրեն հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հետ զրուցելիս եւ կշտամբել է նրան։ Այս միջադեպը տեղի է ունեցել «Человек-невидимка» հաղորդման ժամանակ, որն էլ հենց վարում է Էվելինա Բլեդանսը։

Էքստրասենսների հետ խոսելուց հետո պարուհին սկսել է շփվել հաղորդավարուհու հետ։ Աչքերը փակելով ու սեթեւեթելով՝ Վոլոչկովան խնդրել է իրեն չհարցնել իր գաղտնիքների մասին,  եւ ասել, որ նրա բոլոր երազանքներն ու ցանակություններն անպայման կիրանանան։ «Չէ որ սա ես»,-բացատրել է Անաստասիան։

Էվելինա Բլեդանսը պարուհուն անվանել է «пися-бабочка» եւ հարցրել, թե ինչու է նա մշտապես դիմակ կրում, միթե չի ցանկանում լինել այնպիսին, ինչպիսին իրականում կա։

«Անկեղծ ասա, Նաստյա, դու ամեն հարցազրույցից առաջ հայելու մոտ պատրաստվում ու փորձ ես անում»,-հարցրել է հեռուսահաղորդավարուհին։

Վոլոչկովան ժպտալով դրական պատասխան է տվել, եւ ասել, որ դա իր մարդկային բնույթն է։ Սակայն Բլեդանսին այս պատասխանը չի բավարարել եւ ասել է. «դու այնպիսի «пися-бабочка» -ի կերպար ես ձեւավորում բոլորի մոտ. մշտապես անմեղ, բարի...»,- մեջբերել է Super.ru-ն։

Լսվելով այս փոխաբերությունը՝ Վոլոչկովան ծիծաղել ու նշել է, որ իրեն ոչ մեկ այդպես չէր անվանել։ Բլեդանսն անգամ ասել է, որ Վոլոչկովան ավելի շատ նման է փորձառու եւ սխալներ կատարած կնոջ կերպարին։ Ավելին, Վոլոչկովան մշտապես ինքն էր ասում, որ նա ինչ-որ մի մասով նաեւ տղամարդ է, երբ խոսքը վերաբերում է իր պահանջներին ու իր ուժերին։ 



© NEWS.am STYLE