Լիա Զախարյանի սիրած եւ չսիրած հայ դերասանուհին, ուտեստը, արտահայտությունը եւ այլն. բլից հարցում

15:24   30 սեպտեմբերի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում  է բլից հարցում անցկացնել հայ հայտնիների շրջանում: 

Նշենք, որ «Բլից հարցման» շրջանակում հնչում են տարաբնույթ հարցեր:

Այս անգամ մեր հերոսուհին դերասանուհի Լիա Զախարյանն է:

Ո՞վ է ձեր ամենասիրած հայ դերասանը:

Նաիրա Գրիգորյան, Աննա Էլբակյան, Արթուր Կարապետյան, Կարեն Ջանիբեկյան, Միքայել Պողոսյան։

Իսկ ո՞ր դերասանին չեք սիրում:

Այնպիսի դերասան չկա, որ չեմ սիրում: Բոլորն էլ իրենց ոճի մեջ յուրովի են:

Եթե դերասանուհի չդառնայիք, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

Դիվանագիտություն կամ իրավաբանություն:

Ձեր ամենասիրած արտասահմանյան ֆիլմը (եւ ինչո՞ւ հենց այդ ֆիլմը):

«Agora», քանի որ ֆիլմում արտացոլված է քրիստոնյաների պայքարը: Մարդիկ անորոշ վիճակում էին եւ չէին կարողանում կողմոնորոշվել, թե որ կրոնն է ճիշտ, որին ապավինեն եւ ինչպես պայքարեն: Բացի այդ, ես շատ-շատ ֆավորիտ ֆիլմեր ունեմ:

Ձեր ամենասիրած կերակուրը:

Ամառային դոլմա (բանջարեղենով):

Իսկ ո՞ր կերակուրը չեք սիրում:

Խաշ: Գիտեմ, որ հայկական ավանդական ուտելիք է, բայց երբեք չեմ փորձել:

Խոհանոցում ինչպիսի՞ն է Լիան:

Շատ պրոֆեսիոնալ (ժպտում է): Սիրում եմ տարատեսակ, համեղ եւ օտար խոհանոցի կերակուրներ պատրաստել:

Ձեր ամենասիրած արտահայտությունը, որ հաճախակի օգտագործում եք:

«Take it easy, breathe easy», թեթեւ տար, թեթեւ շնչիր Smile

Ձեր չսիրած արտահայտությունը:

Ազիզ ջան, սիրուն ջան, հորս արեւ:

Ինչպիսի՞ մարդկանց չեք կարողանում տանել:

Անմակարդակ, անկիրթ, անհետաքրքիր, հումորից հեռու եւ աննպատակասլաց:

Ի՞նչ է ընկերը ձեզ համար, մեկ բառով բնութագրեք:

Մեկ բառով դժվար է նկարագրել: Ամեն ինչ է ընկերը:

Հե՞շտ է լինել հանրային մարդ:

Ոչ, դժվար է, որովհետեւ դու արդեն միայն քեզնով ու քեզ համար չես ապրում, քեզ համար չես աշխատում: Դու բոլորինն ես:

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE