Աճպարար Հմայակ Հակոբյանը հիվանդանոցում է

14:07   30 սեպտեմբերի, 2014

Հայտնի աճպարար Հմայակ Հակոբյանը բժիշկների օգնության կարիքն ունի. «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման նախկին հաղորդավարը ողնաշարի որոշ խնդիրներ ունի։

57-ամյա Հմայակ Հակոբյանը տեւական ժամանակ է տառապում է մեջքի ցավով։ Վերջապես նա որոշել է դիմել մասնագետների  օգնությանը եւ գնացել է հիվանդանոց։ Բժիշկները, լսելով նրա գանգատները եւ հետազոտություններ կատարելուց հետո, Հակոբյանի մոտ ողնաշարի օստեոխոնդրոզ են ախտորոշել, հայտնել է Dni-ին՝ հղելով Life News-ին։

«Սովորաբար հիվանդներն այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում այս հիվանդությանը եւ բժշկի չեն դիմում։ Բայց եթե այն  ճիշտ ժամանակին չի բուժվում, ապա կարող է շատ լուրջ հետեւանքներ առաջացնել»,-հայտնել է բժիշկը։ Արդյունքում հայտնի աճպարարին բուժման կուրսեր են նշանակել, եւ նա ստիպված մի քանի օր անցկացնելու է հիվանդանոցում։

Իսկ ըստ «Московского комсомольца»-ի՝ Հակոբյանը ճողվածք ունի, որը կապված է մեջքի վնասվածքների հետ, որոնք նա ստացել է ֆիլմարտադրության մեջ աշխատելու ընթացքում։ Պարբերականը նաեւ նշել է, որ առաջին վնասվածքը Հակոբյանը ստացել է այն ժամանակ, երբ սովորում էր էստրադային-կրկեսային քոլեջում. նա ընկնել է մեջքի վրա եւ վնասել ողնաշարը։

«Ինձ շատ լավ եմ զգում։ Այժմ բուժման կուրսեր եմ ընդունում, եւ դա հավանաբար դեռ երկար կշարունակվի։ Բժիշկները ոչ մի հստակ կարծիք չեն հայտնել, թե արդյոք վիրահատության կարիք կլինի, թե ոչ։ Ցավոք, այդպիսի վիրահատությունները Ռուսաստանում դեռեւս այնքան էլ բարձր որակով չեն կատարվում»,- ասել է հայտնի աճպարարը։



© NEWS.am STYLE