Նորույթ՝ դիմահարդարման մեջ. գունավոր սլաքներ

16:25   30 սեպտեմբերի, 2014

NEWS.am STYLE-ը պարբերաբար անդրադառնում է ինչպես հագուստի, այնպես էլ վարսահարդարման եւ դիմահարդարման նորաձեւ միտումներին։ Այս անգամ ներկայացնում ենք սեզոնի նորույթներից մեկը՝ դիմահարդարման մեջ։ 

Այս աշնան համար ոճաբաններն առաջարկում են հրաժարվել դասական սեւ սլաքներից կամ համադրել դրանք գունավոր սլաքների հետ։ Այժմ աչքերի կոպերը կարելի է ընդգծել երկնագույն, կապույտ, շագանակագույն, վարդագույն, ոսկեգույն եւ այլ երանգների սլաքներով։



© NEWS.am STYLE